Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ռոնալդուն` հեթ տրիկի հեղինակ

Ռոնալդուն`  հեթ տրիկի  հեղինակ
01.11.2013 | 12:30

Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների այս անգամվա բավականին համառոտ անդրադարձում նշենք, որ իսպանականում հերթական տուրն առանց պարտության անցան «Բարսելոնը» (արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթել է «Սելտային») ու Մադրիդի «Ռեալը»` «Սևիլիայի» նկատմամբ 7:3 տպավորիչ առավելությամբ: Այստեղ հեթ տրիկի հեղինակ է դարձել Ռոնալդուն (խփած տասնմեկ գոլով նա առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսը կիսում է Մադրիդի «Աթլետիկոն» ներկայացնող Դիեգո Կոստայի հետ, ով, ի դեպ, հրաժարվել է Բրազիլիայի հավաքականում մրցելույթները շարունակելուց ու իրեն տեսնում է Իսպանիայի ընտրանու կազմում): Երկու գոլ Գարեթ Բեյլի ակտիվում է. «Ռեալի» նորեկը վերջապես կարողացավ գոլ հեղինակել նաև «Սանտյագո Բեռնաբեուում»: «Գրանադայի» հետ Մադրիդի «Աթլետիկոյի» հանդիպումը կայացել է երեկ ուշ երեկոյան:
Իտալական առաջնությունում հաղթական են եղել աղյուսակի երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնող «Նապոլիի» ու «Յուվենտուսի» հանդիպումները «Ֆիորենտինայի» (2։1) ու «Կատանիայի» հետ (4:0): Առաջատարը` «Ռոման», երեկ է խաղացել «Կիևոյի» հետ: Նկատենք, որ անգամ անհաջող խաղի դեպքում «Ռոման» կշարունակի երկու միավորով հետ թողնել իրեն հետապնդողներին:
Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնություններում այսօր-վաղն են կայանալու հերթական տուրի հանդիպումները: Ինչ վերաբերում է Անգլիային, այստեղ թիմերը ներգրավված էին գավաթային խաղերի մեջ: Թերևս, նշենք «Արսենալի» պարտությունը «Չելսիից» 0։2 հաշվով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ